Добавить новость
Апрель 2010
Май 2010
Июнь 2010
Июль 2010
Август 2010
Сентябрь 2010
Октябрь 2010
Ноябрь 2010
Декабрь 2010
Январь 2011
Февраль 2011
Март 2011
Апрель 2011
Май 2011
Июнь 2011
Июль 2011
Август 2011
Сентябрь 2011
Октябрь 2011
Ноябрь 2011
Декабрь 2011
Январь 2012
Февраль 2012
Март 2012
Апрель 2012
Май 2012
Июнь 2012
Июль 2012
Август 2012
Сентябрь 2012
Октябрь 2012
Ноябрь 2012
Декабрь 2012
Январь 2013
Февраль 2013
Март 2013
Апрель 2013
Май 2013 Июнь 2013 Июль 2013 Август 2013 Сентябрь 2013 Октябрь 2013
Ноябрь 2013
Декабрь 2013
Январь 2014
Февраль 2014
Март 2014 Апрель 2014 Май 2014 Июнь 2014 Июль 2014 Август 2014 Сентябрь 2014 Октябрь 2014 Ноябрь 2014 Декабрь 2014 Январь 2015 Февраль 2015 Март 2015 Апрель 2015 Май 2015 Июнь 2015 Июль 2015 Август 2015 Сентябрь 2015 Октябрь 2015 Ноябрь 2015 Декабрь 2015 Январь 2016 Февраль 2016 Март 2016 Апрель 2016 Май 2016 Июнь 2016 Июль 2016 Август 2016 Сентябрь 2016 Октябрь 2016 Ноябрь 2016 Декабрь 2016 Январь 2017 Февраль 2017 Март 2017 Апрель 2017 Май 2017 Июнь 2017 Июль 2017 Август 2017 Сентябрь 2017 Октябрь 2017 Ноябрь 2017 Декабрь 2017 Январь 2018 Февраль 2018 Март 2018
Апрель 2018
Май 2018 Июнь 2018 Июль 2018 Август 2018 Сентябрь 2018 Октябрь 2018 Ноябрь 2018 Декабрь 2018 Январь 2019 Февраль 2019 Март 2019 Апрель 2019 Май 2019 Июнь 2019 Июль 2019 Август 2019 Сентябрь 2019 Октябрь 2019 Ноябрь 2019 Декабрь 2019 Январь 2020 Февраль 2020 Март 2020 Апрель 2020 Май 2020 Июнь 2020 Июль 2020 Август 2020 Сентябрь 2020 Октябрь 2020 Ноябрь 2020 Декабрь 2020 Январь 2021 Февраль 2021 Март 2021 Апрель 2021 Май 2021 Июнь 2021 Июль 2021 Август 2021 Сентябрь 2021 Октябрь 2021 Ноябрь 2021 Декабрь 2021 Январь 2022 Февраль 2022 Март 2022 Апрель 2022 Май 2022 Июнь 2022 Июль 2022 Август 2022 Сентябрь 2022 Октябрь 2022 Ноябрь 2022 Декабрь 2022 Январь 2023 Февраль 2023 Март 2023 Апрель 2023 Май 2023 Июнь 2023 Июль 2023 Август 2023 Сентябрь 2023 Октябрь 2023 Ноябрь 2023 Декабрь 2023 Январь 2024 Февраль 2024 Март 2024 Апрель 2024 Май 2024 Июнь 2024 Июль 2024 Август 2024 Сентябрь 2024 Октябрь 2024 Ноябрь 2024 Декабрь 2024 Январь 2025 Февраль 2025 Март 2025 Апрель 2025 Май 2025 Июнь 2025 Июль 2025 Август 2025 Сентябрь 2025 Октябрь 2025 Ноябрь 2025 Декабрь 2025 Январь 2026 Февраль 2026 Март 2026 Апрель 2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Поиск города

Ничего не найдено

Խորհրդահայ պատմավեպի բանաձևը

0 8

Ա․ Բոլշևիզմից Ստալինիզմ․ պատմականության ողբերգությունը

Պատմավեպը մեր գրականության ամենատարածված ժանր է։ Ու նաև ամենահեղինակավոր, ինչպես ընդունված է կլասիցիստական ժանրային աստիճանակարգում։ Ենթադրում եմ, որ դատողությունների շղթան այսպիսին է։ Նախ գրողը նկարագրում է անմիջական տպավորությունը, հետո անցնում հասարական նշանակությունների խնդիրներ, ու երբ համարյա դասական է, գրում է պատմավեպ և արտահայտում իր փիլիսոփայական աշխարհայացքը։ Եթե պատմավեպ ես գրել, ուրեմ իրավունք ես ձեռք բերել դատողություններ անել հայոց ճակատագրի մետաֆիզիկայի մասին։ 

Մեկ անգամ անդրադարձել եմ պատմավեպի ժանրին, հիմնականում նկատի ունենալով մեր դասական ազգային պատմավեպը Րաֆֆու օրինակով։ /Արիացիներ, դավաճաններ, ոսոխներ …պատմավեպի բանաձևերը/։

Մասնավորապես գրել եմ․ «Բայց ժամանակակից պատմավեպը հայ դասական պատմավեպի անմիջական շարունակությունը չէ, այն միջնորդավորված է Ստալինի անձնական վերահսկողությամբ ստեղծված խորհրդային պատմավեպի սխեմաներով: Ավելի ուշ այն սկսում է նաև կրել, ազգայնականությունից բացի, արևմտյան պատմավեպի, էկզիստենցիալիզմի, այլ գաղափարախոսությունների ազդեցությունը, մինչև պոստմոդեռնիզմ և հետո»:

Հիշեցնեմ այդ հոդվածից որոշ դրույթներ․ «Անկախության շրջանում գրվել են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր պատմավեպեր: Դրանց ճնշող մասը գրված է, եթե ոչ Րաֆֆու կամ Մուրացանի ոճով, ապա նույն տրամաբանությամբ: 

Հետխորհրդային պատմավեպը դարձել է այն ասպարեզը, որտեղ քուն մտած բանականությունը ծնում է հրեշներ՝ օտարատյաց և ռասիստական կլիշեներ, դավադրության տեսություններ և քաղաքական այլ զառանցագին տեսություններ: ․․․

Պատմավեպը Հայաստանում միայն գաղափարական պայքարի ասպարեզ չէ, այլ նաև՝ պայքար գրականության և արվեստի համար: Կա՛մ պատմավեպ, կամ գրականություն: Այս այլընտրանքը իհարկե չափազանցված է, պատմավեպը կարող է լինել գրականություն, բայց հայաստանյան պատմավեպը հիմնականում պատկանում է զանգվածային կան ֆորմուլային՝ բանաձի վրա հիմնված գրականությանը [Кавелти Дж. Г.. Изучение литературных формул// Новое литературное обозрение, 1996, № 22, с.33-64.]»: /Ըստ՝ https://epress.am/2019/10/21//

Պատմությունն, ինչպես պատմագրությունը, այնպես էլ՝ պատմավեպը, արտացոլում են ոչ այնքան անցյալը, որքան անցյալի նկատմամբ ժամանակակիցների վերաբերմունքը։ Այլ կերպ ասած, պատմությունը դիսկուրս է անցյալի մասին։ Հայկական պատմական գիտությունների և պատմավեպի համար էական նշանակություն ունեն ստալինյան ժամանակաշրջանում ձևավորված պատմական դիսկուրսը։

Հայտնի է, որ խորհրդային պատմության առաջին փուլի ընթացքում անցյալը անվերապահ մերժվում էր։ Ե․ Չարենցը «Պատմության քառուղիներում» գրում է․ 

Եվ այսպես – պատմության քառուղիներով
Անցել ենք մենք անղեկ ու անգաղափար,
Շառագունած անվերջ ուրիշների հրով”:

և ապա գրում․

եւ կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի՜ թեթև, զարմանալի՜ անդեմ`
Մերկության պես տկլոր ու անանցյալ…: 

Պատմության նկատմամբ բոլշևիկյան մոտեցումը լիարժեք արտահայտել է Միխաիլ Պոկրովսկին։ Մ. Պոկրովսկին, բացի իր հանրահայտ «Ռուսաստանի հակիրճ պատմությունից», հրատարակել է եռահատոր «Ռուսաստանի պատմությունը», վերահրատարակված 2005 թ.-ին, աշխատություններ 19-րդ դարի ռուսական դիվանագիտության և հեղափոխական շարժումների պատմության մասին: Ըստ էության Մ․ Պոկրովսկին «պատմության կոմիսարն», ով ուներ անվերապահ հեղինակություն։

Հայաստանում Մ․ Պոկրովսկու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել Լեոյի հետհեղափոխական աշխարհայացքի վրա։ Մ. Պոկրովսկու մահից հինգ տարի հետո՝ 1937 թ.-ին սկսվեց նրա տեսության անողոք քննադատությունը, որն իր ամփոփումը գտավ «Ընդեմ Մ. Պոկրովսկու պատմագիտական հայացքների» 1939-1940 թթ.-ին տպագրված երկհատորյակում: Լեոն ևս չապրեց մինչև իր ուսուցչի քնադատության տարիները, որոնք նաև քաղաքական տեռորի տարիներն էին: Մ. Պոկրովսկուն մեղադրում էին «հայրենքի զգացողության բացակայության», «պատմության մասին լենինյան-ստալինյան ցուցումները անտեսելու», և իհարկե, Ի. Ստալինի դերը նսեմացնելու համար: Այս բոլոր մեղադրանքները տարածվեցին նաև Լեոյի վրա:

Ըստ արևմտյան սովետոլոգներ 1930-ականների կեսերին տեղի ունեցավ «great retreat», և «հնի անվերապահ մերժումը փոխարինվեց դրա անվերջ արդիականացման սկզբունքով»:

Ստալինյան գաղափարարախոսական մոտեցման համաձայն 1930-ականների կեսերին մերժվեց «ձախ, նիհիլիստական, առհամարական վերաբերմունքը ժողովրդի անցյալի նկատմամբ» և գիտակցվեց պատմության դերը, նրա «կարևոր նշանակությունը մեր պետության, մեր կուսակցության և երիտասարդ սերննդի կրթության համար։»/ «К изучению истории». Сборник, [М.], 1937, с. 21. /։

Ամենակարևոր փոփոխությունը, որ վերականգնվեց «անհատի դերը պատմության մեջ»։ Դա նշանակում էր, որ վերանայվեց մարքսիզմը, ըստ որի պատմությունը «դասակարգային պայքարի» և «արտադրական ուժերի» և «արտադրական հարաբերությունների» մշտական ​​բախման դաշտ է։

Առավել ցայտուն է պատմության «անձնավորման» գործընթացը խորհրդային կինոյում, որտեղ 1930-ականներին առաջատար դարձավ պատմա֊ կենսագրական ֆիլմը, որը հետպատերազմյան տարիներին փոխարինեց հիմնական նախապատերազմական ժանրին՝ պատմահեղափոխական ֆիլմին։

Անձնականացված պատմությունտը անլուրջ է ցանկացած գիտական տեսակետից, բայց պետք է հաշվի առնել, որ նպատակը ինչպես պատմագիտությունը, այնպես էլ պատմավեպը դառնում են ընդհանուր գաղափարախոսական զանգվածային մշակույթի կարևոր բաղադրիչներ։

Պատմությունը և պատմավեպը պետք է հանրամատչելի ներկայացնեին այն իդեոլոգեմները, որոնք հատուկ ձևակերպված էին պատմաբաններին ուղղված կուսակցական հորդորներում։ Այն ինչ պետք է «բացահայտեին» պատմաբանները և պատմավեպերը, նախապես կանխորոշված էր, բայց կանխորոշված չէր կուսակցական գիծը, որը իշխանության փոփոխության հետ շրջադարձ էր կատարում։

Խորհրդային պատմության ընթացքում բազմիցս փորձեր են արվել հաշտեցնել պատմականությունը կուսակցականության հետ։ Պատմական վեպի համար սոցռեալիստ դառնալ նշանակում էր դառնալ կուսակցական՝ պատմական հայեցակարգը ստորադասել իշխանություն հայեցակարգին։ 

Պատմաբանությունը դարձել էր կուսակցական, խորհրդային պատմավեպը նույնպես կուսակցական էր, որը, ինչպես սոց​​ռեալիզմի ողջ գրականությունը, սոցռեալիստական պատմավեպը «ամենագաղափարախոսական, ամենաառաջադեմ վեպն էր անցյալի մասին, որ երբևէ իմացել է համաշխարհային գրականությունը»։

Խորհրդային պատմագրությունը և պատմավեպը բեմադրում էր և այդ բեմադրությունը երեք վերացական հերոս ուներ։ Առաջինը «պատմական հերոսն» էր, միշտ օժտված բացարձակ իշխանությամբ, բայց նա գործում է միայն «Պատմական անհրաժեշտության » թելադրանքով, դա երկրորդ վերացական հերոսն է, և երրորդ վերացական հերոսը՝ «ժողովրդական զանգվածներն» են։ 

Եթե ավելի մանրամասն․ 

– կար թագավորի կամ զորավարի առանձին «անձնավորություն» (այստեղ ամեն ինչ լի էր աննախադեպ ակնածանքով, քանզի այս կերպարը կատարում էր «պատմության կամքը», որը ամրապնդում էր պետությունը/ազգը).

– հատուկ գնահատվում էր իշխանավոր հերոսի «գործունեության պատմական նշանակությունը»՝ կա՛մ «պատմության առաջադիմական ընթացքին» համապատասխանող, կա՛մ դրան հակադրվող.

– կարևոր դեր ունեին «ժողովրդական զանգվածներ», որոնք գրեթե միշտ պետք է տուժեին ցարերից, բայց այդ տառապանքները նույնպես արդարացվեցին, եթե վերջիններիս գործունեությունը «առաջադեմ բնույթ կրեր» (ինչպես Իվան Ահեղի կամ Պետրոսի դեպքում):

Ստալինիզմի «գյուտերից» մեկն էլ «ավագ եղբոր»՝ ռուս ժողովրդի իդոլոգեմի հաստատումն էր։ «Ավագ եղբոր» պատմությունը օրինակելի պետք է լիներ կրտսերների համար, իսկ նրա նառատիվի կոմպոզիցիան՝ արքետիպային։ 

Օրինակ, ցարերը լավն են, բայց ցարիզմը վատ է, գյուղացիական ապստամբությունները լավ են, բայց իրենք՝ ապստամբները, ընդհակառակը, չհասկացան, թե ով է իրենց իսկական թշնամին. «ցարական Ռուսաստանը ժողովուրդների բանտ է», բայց միևնույն ժամանակ, «ազգային ծայրամասերի» միացումը առաջադիմական է, բյուրոկրատիան վատ է, իսկ կենտրոնացումը՝ «պատմականորեն անհրաժեշտ». և այլն։

Եվգենի Դիբենկոն, ում վրա հենվում ենք մեր վերլուծության մեջ, գրում է․««Պատմության վերամշակման» նման մեխանիզմը ոչ միայն բխում էր իշխանության պրագմատիկայից, այլեւ իդեալականորեն համապատասխանում էր պատմականացնող արվեստի բնույթին։ Հեգելը, համեմատելով պատմագիտական նկարագրությունը արվեստի հետ, առաջինի նպատակը տեսնում էր աշխարհի աններդաշնակությունն արտացոլելու, իսկ երկրորդի՝ իրականությունը ներդաշնակեցնելու մեջ։ Ստալինյան մշակույթում այս երկու տեսակի պատմական տեսլականի սահմանները լղոզված են։ Պատմական նկարագիրը գնալով ավելի է ենթարկվում պատմության գեղագիտականացման նպատակներին, մինչդեռ սոց​​ռեալիստական ​​արվեստն իր «տոտալ ռեալիզմով» միանշանակ վերադառնում է միմետիկ հիմքերին»։/Соцреализм в поисках «исторического прошлого»/https://voplit.ru/article/sotsrealizm-v-poiskah-istoricheskogo-proshlogo/։

Անհնար է խորհրդային պատմվեպի մասին գրել, առանց հիշատակելու «սովետական հայրենասիրությունը»։ Բոլշևիզմի բանաձևը «պրոլետարական ինտերնացիոնալիզմն» էր, ստալինյան դարաշրջանում՝ «ժողովուրդների բարեկամությունը»։ Բայց այդ բարեկամությունը, ասենք՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների, անմիջական չէր, այն միջնորդված էր «ավագ եղբոր» կամ Ստալինի կերպարով։

Եվգենի Դիբենկոն նկատում է․ «Եթե ​​վեպի բնութագրումից անցնենք բուն խորհրդային պատմական գիտության բնութագրմանը, ապա առաջին հերթին կտեսնենք, որ խորհրդային պատմությունը հեղինակ չունի։ Այն ապաանձնավորված է (ի տարբերություն միշտ հեղինակային պատմական երկերի՝ թե՛ նախահեղափոխական, թե՛ հեղափոխական), որն ընդհանրապես բնորոշ է սոց​​ռեալիստական ​​արտադրությանը ․․․Ավելին, նկատի ունենալով, որ այն պատմությունը, որն առավելապես բացահայտվել է վեպերում, ֆիլմերում, նկարներում և ընթերցողին (դիտողին) հասել է ոչ այնքան դպրոցական պատմության դասագրքերի ձանձրալի տողերի, որքան գրականության, կինոյի, գեղանկարչության միջոցով, մնում է ենթադրել. որ խորհրդային «Պատմաբանություն»-ը սովետական ​​գրականություն է, և, հետևաբար, սովետական ​​պատմաբանը միայն խորհրդային գրողի տարատեսակն է։» /վերոհիշյալ հղումը/։

Խորհրդային պատմաբանները «պետք է խորապես ճշմարիտ ներկայացնեն Խորհրդային Միության ժողովուրդների հերոսական անցյալը: Խորհրդային երկրի պատմաբանները գրում են իրենց հայրենիքի պատմությունը որպես ջերմեռանդ հայրենասերներ։ Նրանք ձգտում են հստակ և կոնկրետ ցույց տալ ժամանակակից սերունդներին ռուս ժողովրդի փառահեղ պատմական ավանդույթները, հայրենիքի հանդեպ ջերմեռանդ սիրո և նրա թշնամիների հանդեպ անհաշտ ատելության ավանդույթները… Ռուս մեծ հայրենասերների, ԽՍՀՄ ժողովուրդների ազատագրական պայքարի հերոսների կերպարները պետք է փառքով ծածկվեն և խնամքով պահպանվեն սերունդների համար խորհրդային պատմաբանների աշխատություններում»։/Л. Александрова. Советский исторический роман и вопросы историзма. Киев, 1971/։

Բռնակցված էին ոչ միայն ժողովուրդները, բռնակցված էր նաև նրանց պատմությունը։ Իդեոլոգեմը ասում է․ «Միայն Ռուսաստանին միացնելուց հետո ժողովուրդները ստացան առաջադիմական զարգացման հնարավորություն, միայն Մեծ Հոկտեմբերից հետո նրանց պատմությունը հասավ իր երջանիկ ավարտին»։ Սա նաև նշանակում է, որ Ռուսաստանի պատմությունն վերածվեց «ժողովուրդների բարեկամության» պատմության։

Սա այն գաղափարական շրջանակն է, որ ներսում զարգացել է խորհրդահայ պատմավեպը։

Բ․ Խորհրդահայ բռնակցված պատմավեպը

Խորհրդահայ պատմավեպի մասին առաջին անդրադարձերից մեկը գրել է հայտնի գրականագետ Արսեն Տերտերյանը։ /Սովետահայ պատմավեպը/ Արսեն Տերտերյան․ Երկեր․ Եր․, ԵՊՀ հր․, 1980/։ 

Նա գրում է․ «Սովետական հայ պատմավեպը նախքան ինքնուրույն ձևով հանդես գալը, ուներ ոչ միայն պատմական վեպերով հարուստ հայ գրական ժառանգություն, այլև եղբայրակից ռուս սովետական գրականության պատմական վիպասանությունը, որի մեջ ժողովրդական հերոսության գաղափարը ցցուն կերպով պատկերացում էր ստացել և կենսագործվել էր սոցիալիստական ռեալիզմը իբրև նոր գրական ուղղություն»։ / նույնը, էջ 237/։  Հեղինակը չի մոռանում հայհոյել Մ․ Պոկրովսկու հայացքները։

Ըստ էության հայկական պատմավեպը արգելված էր իբրև բուրժուական֊ազգայնական ժանր, բայց կապված «սովետական հայրենասիրության» նոր իդեոլոգեմայի հետ, վերադառնում է ոչ միայն ռուսական պատմավեպը, բայց  միայն ռուս սովետական պատմավեպից հետո թույլտվություն ստացավ հայ խորհրդային պատմավեպը։ 

Արսեն Տերտերյանի հոդվածը Դ․ Դեմիրճյանի «Վարդանանք» և Ստ․ Զորյանի «Պապ թագավոր» վեպերի մասին է։ Այդ վեպերը, ըստ նրա, «Նախահոկտեմբերյան հայ պատմավեպերի հետ համեմատած սովետական հիշված պատմավեպերը առավել չափով են հանդես բերել սոցիալական պայքարն իրենց նկարագրած դարաշրջանի մեջ»: / նույնը, էջ 238/։ Ինչպե՞ս է դա արտահայտվում։ Վարդան զորավարը կամ Պապ թագավորը պայքարում են ոչ միայն արտաքին նվաճողների, այլ նաև ներքին թշնամիների դեմ։ Լինելով էլիտա, նրանք պոպուլիստներ են, որ ընդառաջ են գնում «ժեխի», գռեհիկ զանգվածի ցանկություններին։ Սա սոցռեալիզմի ժողովրդականության իդեոլոգեման է։ 

Մյուս իդեոլոգեման, որի միջոցով թեստավորվում են այս վեպերը «ժողովուրդների բարեկամության» իդեոլոգեման է։ Ա․ Տերտերյանը գրում է․ «Ինչպես սովետահայ գրականության մեջ ընդհանրապես, այնպես էլ պատմավեպերի մեջ իշխում է ինտերնացիոնալիզմը, իբրև առաջատար սկզբունք։ Բռնության դեմ կռիվ հայտարարելով, հայ ժողովուրդը ուզում էր համերաշխ ապրել իր հարևանների հետ»։ Այսինքն՝ կատարված է սոցռեալիզմի բանաձևի երկրորդ կետը։

Երրորդ իդեոլոգեմը «պատմական անհրաժեշտությունն է»։ Ա․ Տերտերյանը գրում է․ «Այս պատմական իմաստության ըմբռնումը թե Դեմիրճյանը և թե Զորյանը կոնկրտացրել են, ցույց տալով, որ տվյալ պատմական շրջանում հայ ինքնուրյուն պետականությունը բարիք էր, իսկ պարսկական կամ բյուզանդական ինտերվենցիան՝ միանգամայն չարիք»։ / նույնը, Էջ 240/։

Ժամանակակից հետազոտող Քաթարինա Կլարկը սոցռեալիստական վեպը բնորոշում է իբրև ռիտուալ՝ ծիսական տեքստ։ Ինչպես Դ․ Դեմիրճյանի, այնպես էլ Ստ․ Զորյանի վեպերը անցել են փորձարկում, սոցռեալիստական ծեսը պահպանված է, բոլոր արնախում կուռքերը կուշտ են։

Հիմա պատկերացրեք խորհրդահայ պատմավեպ, որ չի անցել սոցռեալիստական փորձարկումը, խախտել է նրա «սուրբ ծեսը»։ Որպես օրինակ կարելի է բերել Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպը։ Չեմ անդրադառնա այս դիպվածին, բայց կվկայեմ Լիլիթ Երանյանի հետազոտությունը․ https://granish.org/patmutyan-apahersoakancumy/։

Այնպես չէ, որ պատմավեպի սոցռեալիստական ծեսը անցյալում է։ Մադլենա Մադոյանը իր « Պատմականություն հաղորդող լեզվական միջոցները Ստ․ Զորյանի պատմավեպերում» գրում է․ «դասական պատմավիպագրության ավանդները և ռուս խորհրդային պատմավեպի նորարարական փորձը ՝ գաղափարական և գեղարվեստական նոր սկզբունքներ հաստատելու առումով խորապես նպաստեցին խորհրդահայ պատմավեպի ձևավորմանն ու զարգացմանը։»/Մ․ Մադանյան֊Պատմականություն հաղորդող լեզվական միջոցները Ստ․ Զորյանի պատմավեպերում․ Եր․ ԵՊՀ հր․, 2012/

Այնուամենայնիվ ոչ Ստ․ Զորյանի պատմավեպերը, կամ Դ․ Դեմիրճյանի «Վարդանանքը»  սոցռեալիստական պատմավեպի օրինակելի կատարումներ չեն։ Ի վերջո, նրանք եղել են բուրժուական ուղեկից գրողներ։

Ավելի էական է կուսակցական հեղինակ Սերո Խանզադյանը, որպես սոցռեալիստական գրողի տիպական օրինակ։ Սերո Խանզադյանի գաղափարական վերափոխումը հետաքրքիր է նաև նրանով, որ կամուրջ է ձգում ստալինյան և ազգայնական մարդակերության միջև։

Խորհրդահայ ամենահայտնի, ամենից շատ կարդացված պատմավեպը «Մխիթար սպարապետն» է։ Գևորգ Հայիրյանը, հայկական սոցռեալիզմի կարկառուն տեսաբաներից մեկը, գրում է․ «Այդ վեպում հեղինակին հաջողվել է օտարերկրյա զավթիչների դեմ մղված հերոսամարտերում Անդրկովկասի ժողովուրդների եղբայրական բարեկամությունը, նրանց միահամուռ ձգտումը՝ միանալու ռուս մեծ ժողովրդի ազատագրական պայքարին»։/«Գրական թերթ», 1965(49)/։ Սերո Խանզադյանի վեպը լավ է, քանզի իրագործում է սոցռեալիստական ծեսը՝ փառաբանում է ռուս ժողովրդի ազատագրական առաքելությունը։

Սերո Խանզադյանի վեպը այլ էական հարցադրումներ է հարուցում։ Ինչո՞ւ է լավ սոցռեալիստական պատմավեպը բուրժուական պատմավեպից։ Բուրժուական պատմավեպը երևակայության արգասիրք է, սոցռեալիստական պատմավեպը՝ վավերական է։ Որպես օրինակ կարող ենք բերել ակադեմիկոս Աելիտա Դոլուխանյանյանի ««Մխիթար սպարապետ» վեպի վավերականությունը» հոդվածը։ Սոցռեալիստական պատմավեպը պատմագրություն է, սոցռեալիստական պատմագրությունը հեքիաթ․ «Սերո Խանզադյանը, որը մանուկ հասակից լսել էր Մխիթար սպարապետի մասին ․․․» և այլն։

Առավել հստակ է արտահայտել Ս․ Խանզադյանի վեպի բանաձևային բնույթը Զ․ Հ․ Ղուկասյանը իր ««Մխիթար սպարապետ» պատմավեպը» հոդվածում։ 

Հեղինակը միամտություն ունի չթաքցնելու կուսակցական պահանջները սոցռեալիստական պատմավեպից։ Հոդվածագիրը որպես բարեմասնություն նշում է պատմավեպի ավանդականությունը, այն անբացահայտ հակադրելով նորահայտ մոդեռնիստական, ինչպես Վարդան Ազատյանը կանվաներ՝ ազգային ֆորմալիզմի ժանրում գրված պատմավեպերին։

Սոցռեալիզմի էսթետիկան նորմատիվ է, ինչպես Կլասիցիզմի էսթետիկան, հերարխիկ է և ռեպրեսիվ։ Երկուսի քաղաքական իմաստը ևս բացահայտ է․ մի դեպքում օրինականացնել միապետական իմպերալիզմը, մյուս դեպքում՝ ստալինիզմի դաժան ռեժիմը։ 

Զ․ Հ․ Ղուկասյանը հստակ, դաժան և անողոք է իր նեոկլասիցիզմի մեջ։ Նա գրում է․ «Հայ պատմավեպի բովանդակությունն այն է, թե ինչպես ժողովուրդը, դարեր շարունակ ենթարկվելով զորեղ զավթիչների ասպատակություններին, ընկնելով նրանց լծի տակ, երբեք չի դադարել իր ազգային ազատագրության համար պայքարելուց։ Հզորները իրենց հավասարների հետ էլ բախվելիս էլ են հոշոտել փոքր ժողովուրդներին, ամենից հաճախ հայերին, և դարձյալ այդ փոքր ժողովուրդը գերմարդկային ճիգեր է գործադրել դուրս գալու  համար անկախ և ազատ ճանապարհը։

Հարազատ մնալով իրականությանը, հայ պատմավեպը ցույց է տվել, թե ինչպես «հայրենին» պաշտպանելու ժամանակ բորբոքվել են ժողովրդի գլուխ կանգնած մարդկանց կրքերը, խախտվել է իշխանների և նախարարների միասնությունը, կազմվել են խմբակցություններ, որոնք հաճախ իրար դեմ կենաց մահու կռիվներ են մղել, եղել է դավաճանություն, կոտորած՝ յուրայինների ձեռքով։ Պատմական հանգամանքների բերումով, միշտ չէ, որ պարզ է եղել, թե օտար լծից, ֆիզիկական բնաջնջումից և բռնություններից ազատվելու համար փոքր հայ ժողովուրդը ո՞ր միջոցը պիտի ընտրեր, ինքնուրույն դիմադրությունը, թե՞ որևէ հզոր տերության հարելու, նրա հովանավորության տակ անցնելու քաղաքականությունը։ Թեև պատմությունը բազմիցս հաստատել է, որ օտար տիրակալները խաբում են նրան, բայց հայ ժողովուրդը իր փոքրաթիվության պատճառով հաճախ կանգնել է այդ երկընտանքի առաջ և նրա գլուխկանգնածների աչքը հաճախ հառած է մնացել որևէ հզոր պալատի դռներին և դեսպանների շուրթերին»։

Զ․ Հ․ Ղուկասյանը կարողացել է բանաձևի մակարդակի հասցնել խորհրդահայ պատմավեպի բովանդակությունը։ Մի կարևոր պահ կա խորհրդահա պատմավեպում, որին չենք անդրադարձել, իբրև էական իդեոլոգեմա, դա դավադրության իդեոլոգեման է․ Արևմուտքը խաբում է, ռուսները ազնիվ են։ Հոդվածագիրը այն կարևորել է։

Ժամանակակից քննադատը ընդունելով պատմականության հայաստանյան ընկալումը, որ նրանք միջանորդավորված են ստալինյան սոցռեալիստական բանաձևերով, ինչպե՞ս կարող է դրանք վիճարկել։ Շանսերը քիչ են, դրանք զանգվածային մշակույթի բանաձևեր են և, ուրեմն, իներտ են դրանք տեղից շարժելու համար։ Խնդիրը նույնիսկ պատմաբանները չեն, որոնք «հանրամատչելի հեքիաթներ» են կերտում։ Ու պատմավեպերի հեղինակները չեն, որ ի հեճուկս «ակադեմիականների» իրենց պատմական աշխարհն են ստեղծում։

Խնդիրը ստալինիզմի խարանն է մեր մտածողության վրա։

The post Խորհրդահայ պատմավեպի բանաձևը first appeared on Epress.am.

Читайте также

В тренде на этой неделе

Эксперт института Европы РАН: формулировки Мадьяра в отношении Киева станут более гладкими

ЦППК перевезла свыше 2 миллионов пассажиров в Вербное воскресенье и на Пасху

Стоит ли доверять намерениям президента США в отношении нашей страны

ЦОДД: в Москве 11 и 12 апреля введут ограничения движения из-за крестного хода

Загрузка...

Загрузка...
Новости последнего часа со всей страны в непрерывном режиме 24/7 — здесь и сейчас с возможностью самостоятельной быстрой публикации интересных "живых" материалов из Вашего города и региона. Все новости, как они есть — честно, оперативно, без купюр.



News-Life — паблик новостей в календарном формате на основе технологичной новостной информационно-поисковой системы с элементами искусственного интеллекта, тематического отбора и возможностью мгновенной публикации авторского контента в режиме Free Public. News-Life — ваши новости сегодня и сейчас. Опубликовать свою новость в любом городе и регионе можно мгновенно — здесь.
© News-Life — оперативные новости с мест событий по всей Украине (ежеминутное обновление, авторский контент, мгновенная публикация) с архивом и поиском по городам и регионам при помощи современных инженерных решений и алгоритмов от NL, с использованием технологических элементов самообучающегося "искусственного интеллекта" при информационной ресурсной поддержке международной веб-группы 123ru.net в партнёрстве с сайтом SportsWeek.org и проектом News24.


Светские новости



Сегодня в Украине


Другие новости дня



Все города России от А до Я